Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դուք ինչո՞ւ եք ինձ ստիպում անպայման վիրավորական ածականներ արտաբերել ինչ-որ մեկի հասցեին»

«Դուք ինչո՞ւ եք ինձ ստիպում անպայման վիրավորական ածականներ արտաբերել ինչ-որ մեկի հասցեին»
17.02.2014 | 23:05

ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Վարդապետյան, ջավախեցիները մտահո՞գ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձով:
-Ջավախեցիները մտահոգ են Ջավախքի զարգացմամբ. Ջավախքում այսօր կան բազում-բազմաթիվ խնդիրներ: Եվ այն, որ «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունն այսօր ներկայացված է խորհրդարանում, դա գործող իշխանությունների բարեհաճ վերաբերմունքի ապացույց է Ջավախքի նկատմամբ:
-Հասկացանք` ա) չեք սպասում Քոչարյանին: բ) Ասում են՝ ախալքալաքցի Նորոն` Նորիկ Թևանյանն է անձամբ խնդրել Սերժ Սարգսյանին Ջավախքի խնդիրները խորհրդարանում բարձրաձայնող պատգամավորների ներկայություն ապահովել: Բայց դա էական չէ, անցնենք առաջ: Պարոն Վարդապետյան, Սաակաշվիլին որ գնաց, ջավախեցիներն սկսեցին իրենց ավելի լա՞վ զգալ այնտեղ:
-Չէ, փաստն այն է, որ Իվանիշվիլու կուսակցության կողմից էլ հնչեցին բազում խոստումներ, սակայն առ այս պահը ոչինչ արված չէ: Սպասում ենք:
-Դե, գոնե Սաակաշվիլին շարմ ուներ` խարիզմա, էս նորերն էդ էլ չունեն: Ժվանիայի՞ն ինչպես էիք վերաբերվում:
-Մեծ հարգանքով, և ափսոսում եմ, որ նա վաղաժամ հեռացավ կյանքից, մանավանդ ասում էր, թե ինքը հպարտ է, որ իր մայրը հայ է:
-Գյուլի մայրն էլ է հայ, լավ էլ տոլմա է սարքում Սերժ Սարգսյանի համար: Սաակաշվիլին էլ է հայ:
-Սաակաշվիլու համար ոչինչ չեմ կարող ասել, նա երբեք չի հայտարարել այդ մասին, իսկ Ժվանիան անվերջ հայտարարում էր:
-ՈՒրեմն, Սաակաշվիլին «բրակ» հայ էր. լիքը «բրակ» հայեր կան էս աշխարհում:
-Ո՞վ է «բրակ» հայ:
-Դե, Վարդան Պետրոսյանի «տարասացությունն» էի կիրառում. որ չինացիներն էլ են հայ, պարզապես… հասկացաք: Սաակաշվիլիին նկատի ունեի:
-Դուք ինչո՞ւ եք ինձ ստիպում անպայման վիրավորական ածականներ արտաբերել ինչ-որ մեկի հասցեին:
-Եսի՞մ: Ասում են` շուտով Ժվանիայի դիակը կարտաշիրմեն, որ Սաակաշվիլին… գիտեք: Լավ չի, չէ՞, մի բուռ հայ ենք:
-Ես չեմ կարող գենետիկական ակունքները վերծանել. բայց գիտեմ, որ հայ էին Այվազովսկի՜ն, Տերյա՜նը: Առանց Ջավախքի Տերյանը Տերյան չէ՜ր լինի:
-Ջավախեցի է նաև ոչ անհայտ, մոսկովյան հեղինակություն Թևանյան Նորիկը` ախալքալաքցի Նորոն, ինչպես ասացինք: Հաճա՞խ է գալիս Թևանյանը Ջավախք, ինքը Ձեր մտերիմ ընկե՞րն է:
-Այո՜: Ինքը էությամբ շատ հուզական մարդ է, ճիշտ է, կամային հատկանիշների կողքին: Շատ է սիրում Ջավախքը, անգամ ստեղծագործում է` բանաստեղծություններ ունի:
-Ի՜նչ եք ասում. իսկ չար լեզուները նրա մասին` «հեղինակություն, հայ հեղինակությո՜ւն», «ընտրություններին խառնվել, հայ խառնվե՜լ»: Դո՞ւք էլ եք ստեղծագործում:
-Այո:
-Մի խոսքով, Տերյանի «հիվանդությամբ» բոլորն են տառապում Ջավախքում: Թոքախտը նկատի չունեմ, այլ բանաստեղծականությունը: Տերյանից Ձեր ամենասիրած տողը ո՞րն է:
-Հիմա իմ մեջ տերյանական այսպիսի տրամադրություն է տիրում. «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»:
-Ի՞նչ կցուցանե Ձեր մեջբերումը։
-Չէ, չէ, թույլ տվեք ավարտեմ. «Ոչ տրտունջ, ոչ մրմունջ սգավոր, հեռացիր, մոռացիր ինձ հավետ»:
-Չեմ կարող, դեռ բլիցը չենք ավարտել, նույնիսկ կարելի է ասել` չէինք էլ սկսել` իր դասական իմաստով: Չե՞ք ասի, եթե Թևանյանն այստեղ լիներ` մեր կողքին, նա՞ Տերյանի որ տողը կնախընտրեր:
-Չգիտեմ, չեմ կարող ասել։ Դուք տեսա՞ք, երբ հարցն ինձ ուղղեցիք, ես երկու տրամադրություն արտահայտեցի… այս դեպքում, ինձ թվում է, Թևանյանը նույնպես քնարական բանաստեղծություն կարտասաներ:
-Հապա, հապա:
-«Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև». Դուք այս պահին դա եք հիշեցնում` Տերյանի նկատմամբ Ձեր սիրով: Իսկ Դուք կարտասանե՞ք Ձեր սիրած տողն իրենից:
-Այո՜, «Տխուր երեկոն զարկել է վրան, սիրտս կարոտով կանչում է քեզ` ե՛կ»:

Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 7247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ